Գաստրոէնտերոլոգիա և լյարդաբանություն
Լեղամուղներ. կողմ և դեմ կարծիքներ
Ընդունված է կարծել, որ լեղամուղներն ինքնաբուժության անվտանգ միջոցներ են: Իրականում, դրանք հարկ է շատ զգուշությամբ օգտագործել: Իսկ ինչպես:
Շատերն են ինքնուրույն լեղամուղ բույսերի թուրմեր խմում: Բայց դրանք օգտակար են միայն որոշակի դեպքերում: Դրանք խթանում են մարսողությունը, լավացնում են աղիների մոտորիկան, նվազեցնում են փորկապության հավանականությունը: Բացի դրանից, լեղին մանրէասպան ազդեցություն ունի, կանխարգելում է բարակ աղիում միկրոբների ավելորդ բազմացումը: Լեղու հետ օրգանիզմից դուրս են գալիս որոշակի թունավոր նյութերը և խոլեստերինը: Լեղաթթվի անբավարարության դեպքում անհնարին է ճարպալույծ վիտամինների յուրացումը և բարձրանում է օստեոպորոզի զարգացման հավանականությունը: Բայց, որոշ դեպքերում,«անվնաս լեղամուղ դեղաբույսերը» կարող են վնասակար լինել: Այդ պատճառով էլ ցանկալի չէ ինքնաբուժությամբ զբաղվել: Որովհետև լեղու արտադրությունը չի կարելի խթանել ենթաստամոքսային գեղձի բորբոքման, հեպատիտների դեպքում: Լեղամուղ պատրաստուկները կարող են միայն վատացնել վիճակը լյարդի ցիռոզի, արտահայտված լուծով գրգռված աղու համախտանիշի ժամանակ:
Լեղամուղ պատրաստուկների ընդունումն էապես ավելացնում է լյարդի բջիջների ծանրաբեռնվածությունը, նվազեցնում դրանց մեջ պարունակվող հակաօքսիդանտների մակարդակը: Առաջին հերթին դա վերաբերում է դեղաբույսերի խառնուրդից պատրաստված թուրմերին: Դրանց շարքին են պատկանում շատ լեղամուղ, թուլացնող, հանգստացնող հավաքածուները:
Հատկապես անկանխատեսելի են ազդում օրգանիզմի վրա չինական կամ տիբեթական ծագման, նիհարելու համար նախատեսված բուսամիջոցները: Այդ պատճառով էլ լեղամուղ պատրաստուկները ընդունելուց առաջ անհրաժեշտ է բժշկի հետ խորհրդակցել և հետազոտություններ անցնել, որոնց ժամանակ կհայտնաբերվեն լյարդի բջիջների աշխատանքի շեղումները, եթե այդպիսիք կան: Եթե մարդու մոտ բարձր են լյարդի ֆերմենտների ցուցանիշները, խուրհուրդ չի տրվում լեղամուղ պատրաստուկներ ընդունել:
Շատերը թյուրիմացաբար կարծում են, թե լեղամուղ միջոցների օգնությամբ կարելի է լեղապարկից «հանել» մանր քարերը: Բայց, եթե լեղապարկում արդեն քարեր են ձևավորվել, ապա դրանք արհեստականորեն տեղաշարժելը շատ վտանգավոր է: Քանի որ դրանք կարող են խցանվել լեղածորաններում և փակել լեղու ճանապարհը: Լեղամուղ պատրաստուկները կարելի է միայն օգտագործել լեղապարկում քարերի գոյացումը կանխարգելելու համար: Դրանք նշանակում են, երբ ՈՒՁՀ տվյալներով լեղապարկում արդեն մածուցիկ լեղի կա:
Առավել հաճախ հանձնարարվում է ուրսոսան կամ ուրսոֆալկի պատրաստուկների ընդունման երկարատև կուրսը: Դրանք նոսրացնում են լեղին և, նույնիսկ, կարող են լուծել մանր խոլեստերինային քարերը:
Կանխարգելման նպատակով օգտագործում են նաև բուսական պատրաստուկներ, որոնք լավացնում են լյարդի բջիջների աշխատանքը, լեղապարկի կծկողականությունը և նպաստում են լեղարտադրությանը: Երբեմն, երբ լեղին պնդանում է, նշանակում են այլ դեղաբույսային ծագման պատրաստուկներ կամ ալոխոլ, որը կենդանական ծագման լեղի է պարունակում:
Երբեմն ժողովրդական բժշկությունը հանձնարարում է լեղապարկը մաքրել բուսայուղով և կիտրոնով, բայց դա շատ վտանգավոր է, հատկապես, եթե լեղապարկում քարեր կան, քանի որ կարող են ժամանակավորապես խցանվել լեղածորանները, ենթաստամոքսային գեղձի ծորանների ջղակծկումների պատճառ դառնալ:
Իսկ հանքային ջրի օգնությամբ լեղապարկից մածուցիկ լեղին դուրս բերելը կիրառվում է և ժողովրդական, և պաշտոնական բժշկության մեջ: Այդ բուժգործողությունը կոչվում է «բուժական դյուբաժ»: Այն հանձնարարվում է բութ, նվացող ցավերի կամ աջ կողատակում ծանրության զգացման դեպքում: Առաջին դյուբաժից առաջ պարտադիր է լյարդի և լեղապարկի ՈւՁՀ-ն: Այն պետք է հաստատի, որ լեղին, իրոք, պնդացել է և լեղապարկում չկան մանր լեղաքարեր:
Լեղաքարային հիվանդության դեպքում դյուբաժը հակացուցված է, քանի որ քարերը կարող են տեղաշարժվել և խցանել լեղածորանները:
21.08.2012 Կարդացեք նաև
Մարդկանց մոտ 80 տոկոսից ավելի դեպքերում օրգանիզմում հայտնաբերվում է Helicobacter Pylori մանրէն. սա գաստրոէնտերոլոգների կողմից ներկայացված վերջին...
03.12.2024
Աղիների միկրոֆլորան աղեստամոքսային համակարգի առողջության գրավականն է:
Աղիների բակտերիաները սնվում են բջջանքով և սննդային թելիկներով...
21.03.2024
Լակտոզայի անընկալությունը սննդային անընկալության տեսակ է, որի դեպքում մարդը չի կարողանում մարսել, կամ վատ է ընդունում կաթը և կաթնամթերքը...
23.02.2024
Ապենդիցիտը հիվանդություն է, երբ ապենդիքսը՝ կույր աղու ելունը, որը գտնվում է որովայնի ստորին աջ շրջանում, բորբոքվում է և այտուցվում։ Ապենդիցիտը կարող է արտահայտվել ցանկացած տարիքում, բայց ավելի հաճախ...
19.10.2023
Այրոցը հաճախ դիտվում է ստամոքսի և 12-մատնյա աղու խոցային հիվանդության, քրոնիկ խոլեցիստիտի, լեղաքարային հիվանդության, դիաֆրագմայի կերակրափողային բացվածքի ճողվածքի ժամանակ...
18.10.2023
Հիպերբիլիռուբինեմիան արյան մեջ բիլիռուբինի մեծ քանակն է, որն արտաքինից արտահայտվում է մաշկի նորմալ գույնի փոփոխությամբ: Նորմայում արյան մեջ այդ պիգմենտի քանակը չպետք է գերազանցի 20,5 մկմոլ/լ-ը...
14.03.2023
Կերակրափողի ինքնաբուխ պատռվածքը եզակի հանդիպող հիվանդություն է, որը կլինիկորեն դրսևորվում է Մակլերի տրիադայով...
24.01.2023
Ռեֆլյուքս կոչվում է տարբեր հեղուկների հետադարձ հոսքը. տվյալ դեպքում` ստամոքսից կերակրափող։ Գոյություն ունի նաև գազային ռեֆլյուքս (հետհոսք)՝ ստամոքսի մասսամբ կարծր կամ` հաճախ, հեղուկ պարունակության...
17.10.2022
Ի՞նչ վարակ է հելիկոբակտեր պիլորին:
Հելիկոբակտեր պիլորին գրամ բացասական միկրոբ է, ունի պարույրաձև տեսք և ապրում է ստամոքսաելքի շրջանում...
25.08.2022
Լյարդի ճարպային հեպատոզը հիվանդություն է, որի դեպքում լյարդի բջիջներում տեղի է ունենում ճարպի ավելցուկային կուտակում: Դա հավաքական հասկացություն է, և իր մեջ ներառում է երկու ախտաբանական վիճակ...
22.08.2022
Կոլոնոսկոպիան էնդոսկոպիկ հետազոտություն է, որը նախատեսված է հետազոտելու հաստ աղիքային համակարգը՝ հետանցքից մինչև կույր աղու գմբեթ, երբեմն մինչև բարակ աղու վերջին հատված՝ իլեուս...
14.07.2022
Լյարդի ցիռոզը լյարդի տարբեր քրոնիկ հիվանդությունների վերջնական փուլն է: Այն ախտորոշվում է, երբ լյարդի բջիջներում (հեպատոցիտներ) փոփոխությունները դառնում են անվերադարձ: Լյարդի բջիջները քայքայվում են...
01.07.2022
Ի՞նչ է հետազոտում էնդոսկոպիան:
Էնդոսկոպիան հետազոտության եղանակ է, որ օգնությամբ հետազոտում են ամբողջ մարսողական համակարգը...
21.04.2022
Դարեր շարունակ մարդկանց հետաքրքրել է զկռտոցի պատճառը, նրանք փորձել են բացատրություններ տալ, ոմանք` խելամիտ, ոմանք՝ հորինված...
12.04.2022
Որդանման ելունը կույր աղու թերաճած ելունն է, որն իր ձևով որդ է հիշեցնում: Մինչև վերջերս այն համարվում էր մարդու օրգանիզմի ավելորդ մաս, որից միայն տհաճություններ կարելի էր սպասել։ Հենց այդ պատճառով տարբեր...
06.04.2022
Warning: mysqli::query(): (HY000/1): Can't create/write to file '/var/tmp/MY9dzPrE' (Errcode: 28 - No space left on device) in /sites/med-practic.com/classes/DatabaseManager_2.1.php on line 1381
Fatal error: Uncaught Error: Call to a member function fetch_assoc() on bool in /sites/med-practic.com/classes/DatabaseManager_2.1.php:1384 Stack trace: #0 /sites/med-practic.com/classes/article_class.php(102): TableManager->querySelectClassic('SELECT a.id, a....', Array) #1 /sites/med-practic.com/includes/include_footer_amen_kard_hod.php(5): Article->SelectAmenakardacvatsArticles(1) #2 /sites/med-practic.com/includes/include_bottom.php(9): require_once('/sites/med-prac...') #3 /sites/med-practic.com/bottom.php(7): require_once('/sites/med-prac...') #4 /sites/med-practic.com/article_more.php(151): require_once('/sites/med-prac...') #5 {main} thrown in /sites/med-practic.com/classes/DatabaseManager_2.1.php on line 1384















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ